Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը. Դեպքը եղել է ազգականի տանը. Հայտնի է շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող, ուղիղ և բարակ աղիքների վնասումով կտրած-ծակած» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ.նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքում բնակվող ազգականի տանը ծագած վիճաբանության ժամանակ:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի հանգամանքները, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է` ծնված 1991 թվականին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել է:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի