Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով. ոստիկանություն
Երեւանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երեւում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։
«Բրաբուսի» համարանիշներն են՝ 010 DO 10 եւ այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. « G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»:
Shamshyan.com-ը հայտնում է, որ «Բրաբուսի» վարորդը 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է: Նա հաշվառված է Երեւան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում:























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից