Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Արգենտինայի խորհրդարանը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով օրենսդիրների աշխատավարձը սառեցրել է

Արգենտինայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների ներկայացուցիչները ուրբաթ որոշում են ստորագրել երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով օրենսդիրների աշխատավարձը կես տարով սառեցնելու մասին: Այս մասին հայտարարել է Պատգամավորների պալատի (ստորին պալատ) խոսնակ Սերխիո Մասսան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Տնտեսական ոլորտում արտակարգ իրադրությունը բոլոր հատվածներից գործողություններ է պահանջում: Այս պատճառով որոշել ենք 180 օրով սառեցնել Պատգամավորների պալատի եւ Սենատի օրենսդիրների աշխատավարձերը եւ գործուղումների վճարումները»,- նշել է նա իր Twitter-յան էջում: Մասսան հաղորդագրությանը կցել է ստորագրված որոշման լուսանկարը:

Արգենտինան արդեն մի քանի տարի չի կարողանում վերականգնել տնտեսական աճի տեմպերը եւ մտնում է ամենաբարձր ինֆլյացիայով երկրների թվի մեջ: Դեկտեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստանձնել էր ձախ ցենտրիստ Ալբերտո Ֆեռնանդեսը: Անցյալ շաբաթ խորհրդարանը հավանություն էր տվել տնտեսական ոլորտում արտակարգ դրության մասին օրինագծին, որը նախատեսում է համալիր միջոցառումների ընդունում, որոնց թվում են կոմունալ ծառայությունների սակագների սառեցումները, մասնավոր անձանց համար արտասահմանյան արժույթի գնման 30-տոկոսանոց հարկի սահմանումը, ինչպես նաեւ արտահանման տուրքերի մեծացումը: