Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Իրավունք

Սոցիալական օգնության անվան տակ համայնքի բնակիչներին գումարներ են հատկացվել, ապա գանձվել որպես հարկերի վճարում

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը:Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018թ. ընթացքում իր 13 որոշումներով բյուջեում առկա հավաքագրված գումարներից համայնքի 339 բնակիչների հատկացրել է ընդհանուր 13.605.960 ՀՀ դրամ՝ որպես  հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման նպատակներով սոցիալական օգնություն: Այդ շրջանակներում սոցիական օգնության անվան տակ համայնքի թվով 86 բնակիչների հատկացվել են համայնքի ավագանու որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված 50.000-ական դրամներից ավելի գումարներ՝ որն ընդհանուր կազմել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.5մլն ՀՀ դրամ: Այնուհետ  տրամադրված գումարները գանձվել է համայնքային բյուջե որպես համայնքի բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարում՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ներկայացնելու նպատակով:

Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Արագծոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Նկատի ունենալով, որ վեր հանված իրողությունները կարող են տարածական լինել՝ ընդգրկելով հանրապետության այլ համայնքներ ևս՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարության լիազորությունների շրջանակներում նման դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական հսկողության գործառույթի շրջանկաներում միջոցներ ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող կոռուպցիոն քրեական գործերի նախաքննության ընթացքում նմանատիպ սխեմաների հնարավոր առկայությունը ևս քննության առարկա դարձնելու ուղղությամբ: