Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Ցուլերին դրական լիցքերի օր է սպասվում․ Հունվարի 6-ի աստղագուշակը

 

Խոյ։ Այսօր կարելի է անցյալի որոշ իրադարձություններ վերլուծել: Սա այն քիչ հանդիպող օրերից է, երբ գործողություններն անշտապ են զարգանում, դուք բավական ազատ ժամանակ ունեք, ինչն էլ ձեզ հնարավորություն կտա մտորելու, հասկանալու, թե ինչում եք սխալվել և դրա հիման վրա դասեր քաղել: Ճիշտ հետևություններ անելու արդյունքում դուք զերծ կմնաք նախկին սխալները և վրիպումները կրկնելուց: Ստիպված կլինեք հրաժարվել ձեր մի շարք սովորույթներից, ինչի շնորհիվ շրջապատի հետ հարաբերություններում անմիջապես դրական փոփոխություն կզգաք:

Ցուլ։ Դրական լիցքերի օր է: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա։ Ցանկալի է, որ այսօր դրանք ավարտին հասցնեք որքան հնարավոր է շուտ: Շատ բան կախված կլինի կոնստրուկտիվ համագործակցելու, խելամիտ փոխզիջումների գնալու ձեր ունակություններից: Եթե դուք ագրեսիվ, կոշտ կեցվածքով առաջ տանեք ձեր տեսակետները, ապա երբեք չեք հասնի ցանկալի արդյունքի: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել փորձարարություններից և ապավինել արդեն փորձված մեթոդներին: Նախաձեռնողականություն ցուցաբերեք միայն այն դեպքերում, երբ կա դրա խիստ անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կհանդիպեք լուրջ բարդությունների:

  

Երկվորյակներ։ Օրվա ընթացքում ձեր ցանկացած արարք իր վրա մեծ ուշադրություն կգրավի, ընդ որում` ոչ միայն բարեհաճ ուշադրություն: Կրկնակի տհաճ է այն իրողությունը, որ ձեր վրիպումները նկատում են նրանք, ում վերաբերմունքն ու կարծիքը ձեզ համար հատկապես թանկ են: Օրը դժվար թե հարմար լինի պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների, ապագա գործատուների հետ հանդիպումների կամ էլ կարևոր քննություն հանձնելու համար, քանի որ ձեզ չի հաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել: Մյուս կողմից էլ օրն այնքան էլ վատը չէ, քանի որ ձեր գլխում անվերջ ծնվում են թե’ աշխատանքային և թե’ անձնական հարաբերություններին վերաբերող հետաքրքիր գաղափարներ:

Խեցգետին։ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում կայունությամբ, ձեր գործողությունները չափազանց զուսպ են, կանխատեսելի և տրամաբանված: Օրը շատ հարմար է գործնական բնույթի ցանկացած հարց քննարկելու համար. դուք հիանալի հասկանում եք, թե ինչ եք ուզում և ինչ զիջումների կարող եք գնալ, լսում և հաշվի եք առնում դիմացինի առաջ քաշած փաստարկները, անգամ սուր բանավեճում նկատում եք կառուցողական պահերը: Հնարավոր են հրապուրիչ առաջարկներ, հետաքրքիր միջոցառման հրավերներ, իսկ թատրոն կամ համերգ այցելողներին սպասում է հաճելի երեկո:

Առյուծ։ Օրը բավական հարմար է ինչպես հնարամտություն և վառ երևակայություն, այնպես էլ ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքով զբաղվելու համար: Սովորական դարձած խնդիրների հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը և օրիգինալ լուծումներ տալու ձեր հակվածությունը կնպաստեն հաջողությանը, ինչպես նաև կօգնեն նվաճել շրջապատի համակրանքը: Մտերիմների ետ շփումներում դուք անզիջում եք, և ձեզ հետ կարողանում են լեզու գտնել միայն ամենանրբազգաց մարդիկ: Եթե այդպիսիք ձեր շրջապատում չգտնվեն, ստիպված պիտի լինեք առանձնանալ, ինչը, բարեբախտաբար, երկար չի տևի:

Կույս։ Սա այն օրերից կլինի, երբ ձեզ դժվար թե գովեն, փոխարենը դուք անվերջ դիտողություններ և պարսավանք կլսեք ձեր հասցեին: Անօգուտ է անգամ բացատրելը, որ դուք քաջ գիտակցում եք ձեր սխալները և պատրաստ եք դրանք ուղղել։ Քննադատության հեղեղն անհնար է կանգնեցնել անգամ ամենախելամիտ առաջարկներով: Ցավոք, շատ մեծ է անձնական կյանքում խնդիրներ ծագելու հավանականությունը, և դրա պատճառը դուք ինքներդ եք, քանի որ ամենևին խաղաղասիրություն բարեհամբույրություն չեք ցուցաբերում, այնինչ բավական է, որ դուք գնաք աննշան զիջումների և կխուսափեք սիրելի մարդու հետ վեճից:

Կշեռք։ Հարմար օր է լարումներ ու պարտավորություններ, ստեղծագործական ջանքեր ու երևակայություն չպահանջող, մի խոսքով` սովորական գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար դժվար է, սակայն աշխատատար, ձանձրալի աշխատանքից էլ առանձնապես չեք նյարդայնանում: Բարենպաստ օր է վաղուց առկա ընտանեկան խնդիրները հարթելու համար: Արժե հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր գործնական հարաբերությունները հեշտությամբ ստանում են ընկերական և անգամ ռոմանտիկ բնույթ:

Կարիճ։ Այսօր դուք իրատեսական հնարավորություններ ունեք բարելավելու ձեր ֆինանսական վիճակը` ի հաշիվ ծրագրված դրամական մուտքերի կամ հին պարտքի վերադարձման: Ցանկալի է չկառուցել հեռու գնացող պլաններ, փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, որոնք ձեզանից անմնացորդ ուշադրություն են պահանջում: Դրա հետ մեկտեղ սա ամենահարմար օրը չէ շփումների համար, ընդ որում՝ դա վերաբերում է ինչպես անձնական կյանքին, այնպես էլ` պրոֆեսիոնալ ոլորտին: Զիջումների ոչ մի կերպ չգնալու ձեր հակվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու բոլորի համար:

Աղեղնավոր։ Այսօր ձեզ մոտ հատկապես լավ կստացվեն հաշվարկները և պլանների մշակումը. ոչ ոք չի համարձակվի պնդել, թե դրանք հեռու են իրականությունից: Արժե, որ դուք լսեք ավագ սերնդի ազգականների կարծիքներն ու խորհուրդները, դրանք ձեզ շատ օգտակար կլինեն: Բավական սուր է կանգնած ֆինանսական հարցը, և չկա մեկը, ով կցանկանա ձեզ օգնության ձեռք մեկնել: Ցանկալի չէ այսօր ուրիշների հետ կիսվել ձեր ֆինանսներով ու ունեցվածքով, ծրագրել խոշոր գնումներ, զբաղվել ընտանեկան բյուջեի վերաբաշխմամբ:

Այծեղջյուր։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ պրոֆեսիոնալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմը ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ջրհոս։ Այսօր հնարավոր է ֆինանսական վիճակի փոքր-ինչ բարելավում: Բանակցությունների շնորհիվ ձեզ կհաջողվի հասնել աշխատավարձի բարձրացման կամ ձեռք բերել շահեկան պայմաններով համագործակցության համաձայնություն նոր գործընկերների հետ: Օրը հատկապես բարենպաստ է բիզնեսով զբաղվողների համար: Վերջիններս կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, հնարավորություն կստանան դուրս գալու նոր շուկաներ: Լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ երազողներին այսօր հաճելի անակնկալ է սպասում. շատ հավանական է հանդիպել այն մարդուն, ում հետ նրանք երջանիկ կլինեն:

Ձկներ։ Օրն անչափ հարմար է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար: Դուք անվերջ ցանկանում եք խախտել օրինաչափություն դարձած բոլոր կանոնները: Բարեբախտաբար, խելամիտ զգուշավորությունը ձեզ չի դավաճանում, այդ իսկ պատճառով էլ չեք հրապուրվում վտանգավոր նորամուծություններով: Բավական ներդաշնակ են դասավորվում անձնական հարաբերությունները: Այսօր դուք հիանալի եք լեզու գտնում մտերիմների հետ, կիսում եք նրանց մտահոգությունները և ուրախությունները, գտնում եք սատարման խոսքեր և օգնության հասնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Օրը հարմար կլինի նաև նոր ծանոթությունների համար: