Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն Մարուքյան
Վիդեո

«Հերոսներին կալանավորելով` հերոս չեք դառնա». Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց են

Մարդուն քաղաքական հայացքների համար ձերբակալում, առեւանգում եւ գործ են հարուցում, որի հիմքում ջուր է։ Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ի աջակցություն նախագահի՝ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

«Հայաստանում գոյություն չունի դատարան, օրենք եւ արդարադատություն։ Այսօր եւս մեկ անգամ մեր դատական համակարգը ապացուցելու է կան դատավորներ, որոնք մեծ հաճույքով սրա–նրա պատերի տակ վնգստում են։  Ովքեր ոտնահարում են օրենքը՝ հանուն իրենց ապահով կյանքի , ովքեր վախենում են իշխանությունից եւ ծնկի են գալիս հանուն քաղաքական շահերի։ Հայաստանում վաղուց վերացել է օրենքն ու իրավունքը։ Հայաստանում իրավական բեսպրիդել է, քանի որ մենք ներկա ենք եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց աջակիցներից մեկը։

Աջակիցներից մեկի խոսքով՝ Հայաստանում քաղաքացուն քաղաքական հայացքների համար ձերբակալում են, առեւանգում եւ գործ հարուցում, որի հիմքում, ըստ աջակցի, ջուր է։

«Հերոսներին կալանավորելով դուք հերոս չեք դառնա։ 1998 թվականից մինչեւ 2008 թվականը տեսել ենք, թե ինչպես է կառուցվում արժանապատիվ Հայաստանը եւ ինչ ունենք այսօր ուղղակիորեն խոսում է այն բանի մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում Հայաստանի զարգացումը, այլ նաեւ փորձում են նսեմացնել զերծ պահել  յուրաքանչյուրին, որը պատրաստ է զարգացնելու Հայաստանը»։