Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Չինաստանը ԱՄՆ-ին եւ Իրանին երկխոսության կոչ է արել

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին եւ Իրանին երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծել առկա հակասությունները, հինգշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու պլանների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Չինաստանը հետեւողականորեն հանդես է գալիս միջազգային հարցերը ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու օգտին, հարկավոր է երկխոսության, բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով լուծել առկա փոխադարձ հակասությունները»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։

Նա կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ խնդրի կարգավորման քաղաքական վեկտորին եւ իրական քայլերով աջակցել լարվածության թուլացմանը Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջանում։

ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով։ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Իրաքում բազաների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմը։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Հարվածից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ մտցնելով։