Գրիզման․ Մանրուքների պատճառով տանուլ ենք տալիս խաղը, առաջնությունը, Չեմպիոնների լիգան
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է 2։3 հաշվով պարտությունը Մադրիդի «Աթլետիկոյից» Սաուդյան Արաբիայում անցկացվող Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում։ Գրիզմանն այս խաղում առաջին անգամ գրավել է նախկին թիմի դարպասը։
«Չգիտեմ՝ ինչպես բացատրել այս պարտությունը եւ մեր սխալները։ Վերջնամասում մրցակիցն առավելագույն ուժով խաղաց, ինչը բերեց մեր պարտությանը։ Պետք է վերլուծել խաղը, աշխատել եւ առաջ գնալ։
Չնչին սխալների, մանրուքների պատճառով տանուլ ենք տալիս խաղը, առաջնությունը, Չեմպիոնների լիգան։ Պետք է աշխատել եւ շտկել սխալները։
VAR-ը պետք է ֆուտբոլին օգնելու համար։ Երբեմն այդ համակարգն օգնում է, երբեմն աշխատում է մեր դեմ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթն առաջին անգամ է անցկացվում նոր ձեւաչափով՝ կիսաեզրափակիչից։ Առաջին անգամ տիտղոսը չեն վիճարկի չեմպիոնն ու գավաթակիրը։ Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում գավաթակիր «Վալենսիան» 1։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի