Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները 2020-ից կօգտվեն նոր հնարավորությունից. ՊԵԿ
2020 թվականին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարեւոր փոփոխություններ են սպասվում: Ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 27.06.2017թ. N191-Ն հրամանով հաստատված ձեւով։ Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով` օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաեւ համապատասխան նվազեցումները: Գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է ըստ եկամտի տեսակների օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերով։
Եթե կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը չեն բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմաններին, սակայն նախընտրում են գործել շրջանառության հարկի համակարգում, պարտավոր են օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ՀՀ ՊԵԿ նախագահի 30.09.2019թ. N626-Ն հրամանով հաստատված ձեւով։ Հայտարարության մեջ պետք է նշեն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված որ պայմանին կամ պայմաններին չեն բավարարում։
Այս խմբի հարկ վճարողների դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով եւ օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու են նաեւ համապատասխան նվազեցումները։ Իսկ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 20% դրույքաչափով։
Պետք է ուշադիր լինեն հանրային սննդի ոլորտում գործող եւ շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին բավարարող այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային տարվա ընթացքում որեւէ պահից չեն բավարարի շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված որեւէ պայմանի: Նրանք կարող են շարունակել մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը համարվել շրջանառության հարկ վճարողներ, պարզապես պայմաններին չբավարարելու պահին հաջորդող 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Պետք է նշել, թե հարկային տարվա ընթացքում որ պահից եւ որ պահանջին են դադարել բավարարել։
Նման դեպքերում հայտարարությունը ներկայացնելուց հետո կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կշարունակեն գործել շրջանառության հարկի հարկման հատուկ համակարգում, եւ այդ օրվանից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կշարունակի հաշվարկվել 6% դրույքաչափով, մինչդեռ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կհաշվարկվի միայն 20% դրույքաչափով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...