Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Պարզվել է, սակայն, որ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես, եզրակացության այն հատվածները, որոնց բովանդակությունը վերաբերում է այդ պահի դրությամբ նշված գույքի հավանական շուկայական արժեքի մասին հետևություններին, չեն ստորագրվել գնահատողի կողմից, իսկ եզրակացությունը չի հաստատվել ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:
Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նշված հասցեում գտնվող գույքը օտարել մրցույթով՝ հիմք ընդունելով եզրակացությամբ արտացոլված շուկայական արժեքը: 2017թ. հունիսի 30-ին կայացած մրցույթի արդյունքներով գույքն օտարվել է մոտ 6մլն ՀՀ դրամով:
Մինչդեռ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. դեկտեմբերի 6-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ այդ գույքի հավանական շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել շուրջ 19 մլն ՀՀ դրամ կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե երկու անգամ ավելի։
Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք առերևույթ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, անհիմն եզրակացությունը, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից գրեթե երկու անգամ պակաս, հիմք է ընդունվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից՝ գույքի գնահատված արժեքը սահմանելիս և հետագայում նաև մրցույթով օտարելիս: Արդյունքում այն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 3 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի