Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ
Վիդեո

ՄԱՊ-ի Ալիկը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի  Ալիկ անունով հայտնի Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Նա NEWS.am-ին ասաց, որ ունի նորմալ տրամադրություն։ Իրեն առաջադրված մեղադրանքի մասին չցանկացավ խոսել։

Նշենք, որ Ալիկ Պետրոսյանն այսօր՝ հունվարի 10-ին, 30 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել։ Պաշտպանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այդ մասով, նշելով, որ պաշտպանության կողմը համաձայն չէ նաեւ այս որոշման հետ.

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաեւ այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։

Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, եւ այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: