Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Մշակույթ

Այսօր ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի հիշատակի օրն է

«Անրի Վերնոյը ֆրանսիական կինոյի մի մասն է». այսպես է բնութագրել ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

Այսօր Անրի Վերնոյը մահվան տարելիցն է, նա մահացել է 2002 թվականի հունվարի 11-ին:

Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին: Վերնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վերնոն ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել: 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է ընդհանուր առմամբ շուրջ 42 ֆիլմ, գրել 6 սցենար, նկարահանվել 6 ֆիլմերում, եղել 4 կինոնկարի պրոդյուսեր։ «Մայրիկը» Վերնոյի վերջին ֆիլմն է։

1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վերնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նակարհանել է «Աննշան մարդիկ»-ը:

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վերնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Վերնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։

Ականավոր Ֆրանսիացի ռեժիսյորը մահացավ 2002 թվականի հունվարի 11-ին, 81 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում: