Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար

Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։

«Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ  արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։ Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ բերել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, կործանում է Հայաստանի Հանրապետությունը»,– պատմեց Արմեն Մինասյանը՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցները պարզաբանել են, որ իր նմանատիպ գրառումներից օգտվում են մեզ ոչ բարեկամ հարեւան երկրները եւ արտատպում այդ գրառումները՝ մեր երկրի մասին բացասական տեղեկատվություն տարածելու նպատակով։

ԱԱԾ աշխատակիցները Արմեն Մինասյանին նաեւ վստահեցրել են, որ նրա քաղաքացիական գործունեությանը խոչընդոտելու միտում չունեն։ Արմեն Մինասյանը, այնուամենայնիվ, տեղի ունեցածը համարում է վերահսկողության սահմանում իր քաղաքացիական գործունեության նկատմամբ։

«Մեր ուժային կառույցները մտել են նոր փուլ, գնում է ինտերներտ գրաքննություն, նաեւ վիդեոհոլովակների գրաքննություն, որը տածարվում է քաղաքական եւ քաղաքացիական իմաստով։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, այլ քաղաքացիական, մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, իմ քաղաքացիական գործունեությունը սա խոչընդոտում է։ Այսինքն՝ երբ ես զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է մեր երկիրը, ես  պետք է պատասխան տամ, որովհետեւ դրա մասին բարձրաձայնում եմ»,– ասաց նա։

Արմեն Մինսյանը նշեց, որ շարունակելու է գրառումներ կատարել, որոնք, ըստ իրեն, օգնություն են ղեկավարությանը՝ կատարած սխալները հասկանալու, շտկելու առումով։