Ի՞նչ են քննարկել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները Դավիթ Տոնոյանի հետ. ներկայացնում է Էդմոն Մարուքյանը
Հարցերի շրջանակը եւ քննարկվող թեմաները բնականաբար խորհրդապահական փակ գաղտնի ռեժիմում է եղել, որմենք կարողանանք բազմաթիվ հարցեր քննարկել՝կապված ՀՀ անվտանգության խնդիրների հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կոնկրետ այսօր նախարարի հետ քննարկել ենք ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր: հանդիպումը տեւեց մոտ 3 ժամ 10 րոպե»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ բոլորս պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք երկիրը հզորացնելու վրա՝ սկսած տնտեսությունից, որի վրա հենված կլինի ուժեղ բանակ. «Սա է մեր տեսլականը: Ինչ-որ հրատապ անհանգստացնող բան չկա, ամեն ինչ իր հունով գնում է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հանդիպումներն ազդելու են իրենց օրենսդրական գործունեության վրա:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին