Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Մշակույթ

Գերմանիայի «Ձայնը» նախագծի հայ ֆինալիստ Դավիթ Նիկալայանը՝ Հելենե Ֆիշերի հետ զուգերգի եւ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու երազանքի մասին

Գերմանական The Voice Kids նախագծի ֆինալիստ Դավիթ Նիկալայանը օրերս նոր նվաճում է գրանցել երաժշտական հարթակում: Մեր հայրենակիցը հրավեր է ստացել մասնակցելու գերմանացի հայտնի երգչուհի Հելենե Ֆիշերի շոուին եւ, նույնիսկ, դուետով հանդես եկել նրա հետ:

«Հելենե Ֆիշերը Գերմանիայի ամենահայտնի եւ պահանջված երգչուհիներից է։ Նա տարին մեկ անգամ կազմակերպում է իր շոուն, որին այս տարի ներկա էին 16 հազար հանդիսական, իսկ հեռուստատեսությամբ դիտեց ավելի քան 6 միլիոն մարդ։ Հրավերը ստացանք երգչուհու մենեջերից, մի կարճ տեսաձայնագրություն ուղարկեցինք եւ ստացանք վերջնական հրավերը շոուին մասնակցելու, որտեղ Հելենեի հետ երգեցինք «Առյուծ արքա» ֆիլմից Սիմբայի երգը։ Նշեմ նաեւ, որ ֆիլմում այդ երգը ինքս եմ երգում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց 12-ամյա պատանին, որը երgչուհու հետ զուգերը կարեւոր փորձ է համարում կյանքում.

«Փորձերի ժամանակ կամ ընդմիջումներին հաճախ էինք զրուցում նրա հետ։ Լինելով շատ հայտնի երգչուհի՝ նա իրեն շատ համեստ եւ հասարակ էր պահում, կարծես՝ մեր ընկերը լիներ։ Մասնագիտական խորհուրդներից նա միշտ կրկնում էր, որ բեմում մեզ ավելի ազատ զգանք եւ չվախենանք այդ հսկայական դահլիճից»։

Հայ պատանին գերմանական «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո տարբեր առաջարկներ է ունեցել. «Մասնակցել եմ նաեւ UNICEF-ի գալա երեկոյին՝ ներկայացնելով Հայաստանը, «Մանկան ժպիտ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին էլ ներկայացա իմ երկու կատարումներով։ Շատ հրավերներ էլ ստիպված մերժում եմ, քանի որ չեմ հասցնում համատեղել դասերիս հետ»,-ասում է նա:

2020-ի համար էլ մեր հայրենակիցը մի շարք ծրագրեր ունի.

«Առաջին հերթին ուզում եմ երգ ձայնագրել ու տեսահոլովակ նկարահանել։ Ունեմ նաեւ շատ ծրագրերի եւ համերգների հրավերներ։ Իսկ ամենամեծ նպատակս ու երազանքս է «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը։ Հուսամ դա էլ կիրականանա»։

Գերմանիայի «Մանկական Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում Դավիթը կատարել է This is a Man’s World հայտնի երգը՝ ստիպելով ժյուրիի բոլոր անդամներին՝ Լենա Մեյերին, The BossHoss խմբինՍտեֆանի Քլոսին եւ Մարկ Ֆոսթերին շրջվել իր ելույթի ընթացքումՀայտնի գերմանացի արտիստները Դավիթի ելույթից հետո բառի բուն իմաստով պայքարում էին հայ պատանուն իրենց թիմերում ունենալու համարսակայն մեր հայրենակիցն ընտրել է Մարկ Ֆոսթերինորի հետ էլ շարունակել է մրցութային պայքարը, մինչեւ «Սուպեր եզրափակիչ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դավիթ Նիկալայանի արխիվից