Թրամփն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիաի եւ Լիբիայի իրավիճակը, ինչպես նաեւ Իրանում բողոքի ցույցերը: Այս մասին երկու առաջնորդների հեռախոսային զրույցի արդյունքներով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը քննարկել են Սիրիայում եւ Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»,- նշել են մամուլի ծառայությունից:
Լիբիայում հունվարի 12-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) եւ Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերի միջեւ, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարն է: Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները Մոսկվա էին ժամանել բանակցությունների, որի արդյունքներով ԱՀԿ ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել էին:
Հաֆթարը դադար էր վերցրել համաձայնագիրն ուսումնասիրելու համար, սակայն ավելի ուշ, ինչպես փոխանցել են արաբական լրատվամիջոցները, Մոսկվայից հեռացել էր առանց համաձայնագիրը ստորագրելու: Տրիպոլիի հարավում հունվարի 14-ի գիշերը զինված բախումները վերականգնվել էին. վճռական հարձակում սկսելու մասին Հաֆթարը հայտարարել էր դեռեւս դեկտեմբերին: ԼԱԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր «հաղթանակի հասնելու պատրաստակամության եւ վճռականության մասին»:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հունվարի 10-ին հայտնել էր, որ Անկարան եւ Մոսկվան պայմանավորվել են հունվարի 12-ից հրադադարի ռեժիմ հաստատել Սիրիայի հյուսիսում Իդլիբի ապաէսկալացիայի գոտում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ