Գեղարքունիքի Ծաղկունք համայնքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը
2020 թվականի օգոստոսի սկզբին Ծաղկունք համայնքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով: Այս մասին հայտնում է Արմենպրես գործակալությունը:
Փառատոնն առավել հանրայնացնելու և «Լավաշի միջազգային օր» հռչակելու նպատակով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Միջոցառմանը նախատեսվում է ներգրավվել նաև մարզի արտադրողներին, որոնք հնարավորություն կունենան վաճառելու սեփական արտադրանքը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորել է միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը և բարձր գնահատել այս առումով 2019 թվականին արձանագրված ձեռքբերումները:
«Նախորդ տարի մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ ձկան, ավելուկի, փռի ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մասնակցություն կունենանք փառատոնին, այլև կցուցաբերենք լայն աջակցություն և համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնելու այս հետաքրքիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից և արդյունավետ դարձնելու համար»,-նշել է մարզպետ Սանոսյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից