Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Տնտեսություն

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ից սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ դեռ չի ստացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ չի ստացել: Ընդ որում, պարտադիր պայման է հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերում ներառել երկու թերթերում սակագնի սահմանման կամ վերանայման մտադրության մասին հայտարարությունը:

Այս մասին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը:

«Այս պահին հանձնաժողովում «Գազպրոմ Արմենիա»-ից մուտքագրված հայտ չկա: Հանձնաժողովը ցանկացած հայտ ստանալուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի այն: Իսկ սակագնի սահմանման կամ վերանայման վերաբերյալ որոշման դեպքում վերջինս ուժի մեջ է մտնում 30 օր հետո»,-ասաց Ազիզյանը:

Նա նաև նշեց՝ պարտադիր պայման է, որ ընկերությունը 2 000-ից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթում և azdarar.am-ում սակագնի սահմանման կամ վերանայման իր մտադրության մասին հայտարարություն տա և այդ հայտարարության ձևը կցի հանձնաժողով ներկայացվելիք փաստաթղթերում: Ազիզյանը պարզաբանեց. այսինքն՝ բնակչությունը պետք է ծանուցվի, որ ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին: Այդ պահանջը սահմանված է էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգով:

Ազիզյանը վստահեցրեց՝ երբ հանձնաժողով հայտ մուտքագրվի, հանձնաժողովն այս մասին կտեղեկացնի իր կայքում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթանան, ներկայացնեն իրենց առաջարկները, ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը: