Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել

«Գրեթե կորցրի ձայնս, ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել». Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախորդ տարի Երևանում ունեցած մենահամերգին և պատմել դրան նախորդած բարդ էտապի մասին։

«Երևանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել: Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս (հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել: Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում, քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը (ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):

Անկեղծ ասած ճառագայթները և նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ (իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:

Պիտի որոշում կայացնեի կամ լսել բժիշկներին, կամ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել
Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ:

P.s.Համերգից հետո շատ արագ, հաշված օրերի ընթացքում վերականգնվեց ձայնս, քանի որ
այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի: Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին...»,- գրել է նա։