Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով, 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցվել է 3 500 000 լարի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ըստ կրոնական միությունների գումարը բաժանվել է հետևյալ կերպ.
Վրաստանի Իսլամական թեմ՝ 2 200 000 լարի (ավելի քան 760 հազար դոլար): Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 000 լարի (ավելի քան 207 հազար դոլար): Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 000 լարի (ավելի քան 138 հազար դոլար): Վրաստանի հրեական թեմ՝ 300 000 լարի (ավելի քան 103 հազար դոլար):
2020 թվականի համար մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ: Հատկանշական է, որ 2018-ին նույնպես կրոնական միություններին պետական բյուջեից փոխանցվել էր նույն քանակությամբ փոխհատուցում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ