Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ հարկավոր է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում է, որ (դաշինքը) պետք է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»:

Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան լիովին պաշտպանում է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: «Թուրքիան միշտ էլ պաշտպանել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու թեման այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան չեն գնում այդ քայլին՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: