Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչեւ 19-ի
Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 770-ից ավելին վնասվածքներ են ստացել: Այս մասին շաբաթ հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
«Մենք 19 քաղաքացու ենք կորցրել: 221 տուժած ունենք Մալաթիայում եւ 551՝ Էլյազըղում»,- նրա խոսքն է մեջ բերել Անատոլիական գործակալությունը:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ուրբաթ, տեղական ժամանակով 20:55-ին Էլյազըղ արեւելյան նահանգում, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար բնակիչ: Տարերքի օջախը, որը տարածվել էր նաեւ հարեւան նահանգ Մալաթիայի վրա, 10 կմ խորության վրա էր: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի շատ շրջաններում, այդ թվում՝ Իսրայելում, Իրաքում եւ Սիրիայում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ