Աշխատողներ են գրանցել, ովքեր աշխատանքի չեն գնացել. գործը դատարանում է
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ում խախտումներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ գործը դատարանում է:
Հարցին, թե ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, դատախազությունից փոխանցեցին, որ կենտրոնում աշխատողներ են գրանցել, ովքեր աշխատանքի չեն գնացել:
«Աշխատակիցները դիմում են գրել, ուղարկվել է Ոստիկանություն՝ նյութ նախապատրաստելու, այնուհետև հարուցվել է քրեական գործ՝ 179-ի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նախաքննությունը իրականացրել է ՔԿ-ն։ Որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ»,- նշեց Խաչատրյանը:
Նշենք, որ «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի տնօրենն իրավապաշտպան Նարե Արամյանն է, ով հայտնի է հեռուստատեսային տարբեր հաղորդումներից, ինչպես նաև հանդես է գալիս կենդանիների պաշտպանությամբ:
Արամյանի տնօրինած կենտրոնը զբաղվում է երեխաների արտադպրոցական կրթությամբ: Կենտրոնում գործում են մշակութային տարբեր խմբակներ, որոնք զբաղվում են երեխաների զարգացման տարբեր ուղղություններով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից