Գործադիրի որոշմամբ Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը Ռոյալ «Բլյուտներ» կստանա. Արժեքը՝ 3,32 մլն դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ամրացված 3,32 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 ՀՀ դրամ կուտակված մաշվածությամբ, 2919577 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ԿԳՄՍՆ ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ-ին:
Նշենք, որ խոսքը «Բլյուտներ» ռոյալի մասին է :
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը (Ռոյալ «Բլյուտներ») չի օգտագործվում եւ այն չօգտագործելու պարագայում այն կարող է կորցնել իր օգտագործման նպատակայնությունը, իսկ «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարիք ունի այդպիսի գույքի, ուստի նպատակահարմար ենք համարում այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել կազմակերպությանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից