Իսրայելական բանակը չի մեկնաբանում օդանավի հնարավոր բախման մասին հայտարարությունը վ
Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ 172 ուղեւորով վայրէջքի պատրաստվող օդանավը քիչ էր մնում հայտնվեր սիրիական ՀՕՊ կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարձակումը:
«Մենք այս հարցով մեկնաբանություններ չունենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ վայրէջքի պատրաստվող ուղեւորատար Airbus А320-ը քիչ էր մնում հայտնվեր սիրիական ՀՕՊ կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարձակումը, հաջողվել է օդանավը դուրս բերել խոցման գոտուց եւ վայրէջքի տանել «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի մոտակա պահեստային օդանավակայանում:
Մեկ ամիս առաջ՝ հունվարի 8-ին, իրանցի զինվորականները ուկրաինական Boeing 737-800-ը խոցել էին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո, զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ: ԱՄՆ հետ դիմակայության պայմաններում օդանավը թռչել էր Իրանի ռազմական օբյեկտի կողքից եւ ընդունվել էր որպես «թշնամական թիրախ»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ