Նոր ալգորիթմն օգնել է բացահայտել Դա Վինչիի կտավի տակ թաքնված նկարը
Նոր ալգորիթմն օգնել է բացահայտել Լեոնարդո դա Վինչիի «Մադոննան ժայռերում» կտավի տակ թաքնված նկարը, հաղորդում է Nat-geo-ն:
Նկարի հետքերը, որի վրա նկարվել է «Մադոննան ժայռերում»-ը, հայտնաբերվել են դեռեւս 2005 թվականի հունիսին: Նոր աշխատանքը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում թաքնված նկարը:
Իրենց աշխատանքում Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Պիերլուիջի Դրագոտին եւ Ազգային պատկերասրահից դոկտոր Քեթրին Հիգիթն օգտագործել են նոր ալգորիթմ մակրո-ռենտգենային ֆլուորեսցենտային սքանավորման (MA-XRF) տեխնիկայի համադրությամբ, որը բացահայտում է նկարներում քիմիական տարրերը: Հետազոտողները թաքնված նկարի մեջ ցինկ են հայտնաբերել, որը թույլ է տվել հայտնաբերել ավելի վաղ չնկատված դետալները:
«Յուրաքանչյուր պիքսել իր մեջ պարունակում էր տարբեր քանակությամբ տարրեր տարբեր շերտերում: Մենք վերլուծել ենք յուրաքանչյուր տարր նախքան դրանք միացնելը: Դա թույլ է տվել ավելի հստակ ստանալ հրեշտակի եւ երեխայի պատկերը»,- ասել է Դրագոտին:
«Նախկինում մենք ստացել ենք նկարի վրա ցինկից շատ թույլ ազդանշաններ, քանի որ այն ծածկված էր այլ տարրերով, սակայն նոր ալգորիթմը հնարավորություն տվեց ավելի լավ տեսնել այդ ազդանշանները»,- հավելել է Հիգիթը:
Հետազոտողների խոսքով՝ իրենց հատուկ տեխնիկան կարող է կիրառել նաեւ այլ նկարների վրա: Դրագոտիի խոսքով՝ կշարունակեն աշխատանքը վիզուալացման մեթոդների եւ արհեստական ինտելեկտի ալգորիթմների միավորման ուղղությամբ, որպեսզի բացահայտեն ստեղծագործությունների թաքնված տեղեկությունը:
Գոյություն ունի այդ նկարի 2 գրեթե նման տարբերակ: Առաջինը Լեոնարդո դա Վինչին նկարել է 1483–1486 թթ. (կամ նույնիսկ ավելի շուտ), այն պահվում է Լուվրում: Երկրորդ ստեղծագործությունը ստեղծվել է ավելի ուշ՝ 1508 թվականին, Դա Վինչին այն նկարել է Միլանի Սան Ֆրանչեսկո Գրանդե եկեղեցում: XVIII դարի վերջին եկեղեցին այն վաճառել է նկարիչ Գեւվին Գամիլթոնին, որը նկարը տեղափոխել է Անգլիա: XIX դարի վերջից երկրորդ տարբերակը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից