Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Իրավունք

Զինծառայողը հարվածներ է ստացել գլխին, վնասվածքներ են եղել մարմնին․ ինքնասպանության վարկածը հերքվում է

նծառայողի ինքնասպանության վարկածը հերքվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով 2019 թ. դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածին:

«Փորձաքննությամբ հերքվում է այն վարկածը, թե Աջամյանը կրակել է նախ զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, ապա իրեն, քանի որ դատագենետիկական փորձաքննությամբ նախ հաստատվել է, որ Արթուր Աջամյանի զենքի վրա 3 տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը հստակեցնելու համար նշանակվել է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն։ Բացի այդ, վիրավորում ստացած Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգվածի վրա ու Աջամյանի պահեստատուփերի վրա հայտնաբերված արնանման հետքերի համընկում չի եղել»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց՝ փորձաքննության հաստատվել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, որոնք ստացել է տարբեր ժամանակահատվածներում, նաև հստակեցվել է, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել․ «Գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը։ Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվանից 1 ժամ առաջ․ սա նշանակւոմ է, որ նախ գլխին է հարված ստացվել, ապա՝ հրազենային վանսվածք։ Մատներին քերծվածքներ են եղել մահվանից 1-2 օր առաջվա վաղեմության,  ոտքին սալջարդ է եղել, ուսին՝ հին վնասվածք, որը ստացել է մահվանից 5 օր առաջ։ Ճակատի վրա հրազենային վնասվածքից բացի հայտնաբերվել է նաեւ արյունազեղում, որը պատճառված է եղել մահվանից րոպեներ առաջ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գործ ունենք մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ:

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ մահացած զինվորի մոտ չեն հայտնաբերվել ալկոհոլ, թմրանյութեր և հոգեմետ նյութեր, իսկ ստամոքսը եղել է դատարկ։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: