Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան
Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, ՀՔԾ շենքի մոտ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:
«Մենք այսօրվա դրությամբ համոզվեցինք, որ Հատուկ քնչական ծառայությունը իր սովորույթի համաձայն անօրինական գործելաոճին չի դավաճանում: Կարող ենք պաշտոնական հայտարարություն անել, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, չնայած քննիչը ամեն կերպ փորձում էր այդ կարգավճակին համապաստախան գործողություններ կատարել: Մենք մեր առարկություններով, մեր հայտարարություններով ամբողջովին փաստեցինք, որ մեղադրանքի էություն, բնույթ եւ հիմքեր չպարզաբանելու պարագայում մեղադրանք առաջադարելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետեւաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ իրենք նաեւ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել քննիչին:
Հիշեցնենք, որ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Նարեկ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից