Հայաստանում 17 տարվա ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել
Հայաստանի դատարանն ազատ է արձակել Վրաստանի քաղաքացի Ավտանդիլա Մարտիաշվիլիին, ով դատապարտվել էր հայ-իրանական սահմանով մոտ կես տոննա հերոին տեղափոխելու փորձի համար: Այս մասին հայտնում է Первый канал-ը:
927 կիլոգրամ հերոինով հատուկ թաքստոցները հայտնաբերվել են 2014 թվականի հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան ուղևորվող բեռնատարի խուզարկության արդյունքում:
Բեռնատար մեքենայի վարորդը՝ վրացի Ավտանդիլա Մարտիաշվիլին, այդ գործով դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Դատարանը նրան ազատ է արձակել առողջական խնդիրների պատճառով:
Վրաստանի քաղաքացին դուրս է եկել բանտից՝ վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել 17 տարվա ազատազրկման:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...