Յուրգեն Կլոպ․ Մեր առավելությունը մրցաշարային աղյուսակում անընկալելի է
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը վերջին տեղում ընթացող «Նորվիչ Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում եւ 25 միավորի առավելությունը Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
«Բարդ խաղ էր տարբեր պատճառներով․ եղանակը, մրցակցի կազմակերպվածությունը, առաջին խաղակեսում մեր խաղը։ Այդ ամենը բարդացրեց մեր հաղթանակը։ Բայց մենք ունեցանք լավ պահեր։ Մանեն թարմացրեց հարձակման գիծը։ Նա օգնեց մեզ հաղթել։ Կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր խաղացողները հաճույք են ստանում գործընթացից։ Ես ունեմ հրաշալի խաղացողներ։
Մեր առավելությունը մրցաշարային աղյուսակում անընկալելի է, ես դեռ ամողջովին ամեն ինչ չեմ գիտակցում։ Այսպիսի վիճակում երբեք չեմ եղել նախկինում։ Դա հրաշալի է, բայց նաեւ շատ բարդ է հասկանալ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 17 անընդմեջ հաղթանակից հետո Անգլիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրեց 43 հանդիպման։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի