Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել

Փաշինյան-Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ, շատ մեղմ ասած, հիասթափված եմ․ Արման Աբովյան

Պետք է միանգամից նշեմ, որ Փաշինյան-Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Պետք է միանգամից նշեմ, որ Փաշինյան vs Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ...ո՛չ ֆորմատը, ո՛չ քննարկման ընթացքը, ո՛չ էլ քաղաքական «մեսիջներ» հղելու փորձերը։

Ասեմ ավելին, մեղմ ասած...շատ մեղմ ասած, հիասթափված եմ։ Բացատրեմ` ինչու։
Ալիևը յուրաքանչյուր բանախոսի համար "находка" է, քանի որ տարիներ ի վեր, ուսումնասիրելով Իլհամ Գեյդարովիչին, ես (և ոչ միայն ես) համոզվել եմ, որ նա բավականին խոցելի դիրքերից է միշտ հանդես գալիս և, կոպիտ ասած, իրեն «ցխել» կարելի է հենց իր դաշտում։
Ես երկար չեմ անդրադառնա Ալիևին, իմաստ չեմ տեսնում, կխոսեմ հայկական կողմի փաստերի մասին, որոնք, ըստ իս, անպայման պետք է առաջ մղվեին, սակայն մենք դրանք չլսեցինք։
անպայման պետք էր առաջին հենց բառից մղել առաջ Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության թեզը, այո՛, շեշտելով Արցախի Հանրապետության քաղաքական անկախության փաստի առկայությունը և հենց այդ դրույթի շուրջ կառուցել ամբողջ դիսկուրսը, ոչ թե խոսել անդեմ «Ղարաբաղի ներկայացուցիչների» մասին։
անպայման պետք էր կրկին հիշեցնել բոլորին Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի կոտորածների մասին և անպայման էքսկուրս անել քսաներորդ դարասկզբին Շուշիի և Բաքվի հայկական զանգվածային ոչնչացման մասին։ Այդ դրույթներն ավելի համոզիչ են, քան շինծու Խոջալուի դեպքերը։ Իսկ մենք կրկին մտանք «մութալիբով+մազալովա» թեմայի մեջ։ Դե լավ, երբ խոսվում էր Խոջալուի մասին գոնե Աբդուլաևի մասին խոսվեր...
Անպայման պետք էր շատ կոշտ դնել տեղը Իլհամին, երբ նա խոսեց պատմական ադրբեջանական բարբաջանքների մասին, որոնք վերաբերում են Երևանին կամ Արցախին։ Ալիևը փաստացի մեզ մեղադրում է բռնազավթման, էթնիկ զտումների, ագրեսիայի մեջ, իսկ մենք Տիգրան Մեծով մտանք ու անհասկանալի «միկրոհեղափոխությունների» թեզով դուրս եկանք: Փաստացի ոչ մի հասկանալի (գոնե միջազգային հանրության համար) թեզ առաջ չքաշեցինք։
Ուղղակի խնդրում եմ՝ վերջ տվեք «երեք շահագրգիռ կողմերի» թեզը առաջ քաշել: Վերջ, պրծավ, այդ թեզը իր գործը արեց, հիմա էլ պետք չի, դա միայն վնասում է մեզ։
Անպայման պետք էր միանշանակ, առանց ինչ-որ դիվանագիտական ելևէջների հստակ հաստատել բոլորի առջև առանցքային միտքը-Արցախը երբեք էլ չի լինի, նույնիսկ ֆորմալ առումով, ինչ-որ մի ձևաչափով Ադրբեջանի կազմում։ Վերջ։

Հ․Գ․ Ի՞նչ միկրոհեղափոխությունների մասին է խոսքը...ժողովուրդ, ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել, միջազգային հանրությանը (որը իրականում թքած ունի այս հակամարտության արդարացի լուծման գաղափարի վրա), համանախագահների՞ն, Ալիևի՞ն, թե՞ պանթուրքական կայսր Էրդողանին»,-նշել է նա: