ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում», միջազգային հանրության մոտ արդարանում էր արցախյան հարցով․ Իշխանյան
ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրվապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ЗА ДЕРЖАВУ ОБИДНО
Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը»։ Գուցե, տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։ Ամեն դեպքում․ տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են «За державу обидно»։ ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։ Իսկ երբ Ալիևը սկսեց հոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատվությունը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիևին, մոտավորապես հետևյալ խոսքերով․ «Ահա և պարոն Ալիևի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանությունից, չուզենալով սրել իրավիճակը, չխոսեցի Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, այն մասին , որ Ադրբեջան անունով պետություն, մինչև 1918թ․ աշխարհի քարտեզին գոյություն չի ունեցել, և որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, հայտարարում եմ միայն պատրանք է և ուրիշ ոչինչ։ Ներեցեք, հարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»,-նշել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին