Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Տնտեսություն

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը:

2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝  արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական և իրաքյան շուկան, ոչ թե ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով: Հետաքրքրական է նկատել, որ 2015թ.-ից սկսած արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո:

Նշենք, որ 2015-2019թթ.-ին զգալիորեն աճել են «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանման ծավալները: 2019թ.-ին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4% կամ 273 մլն ԱՄՆ դոլար:

Հենց այս ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019թ.-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018թ.-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019թ.-ին հայտնվել է 2-րդ տեղում: 2019թ.-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերը ավելացել են 35.1%-ով` կազմելով շուրջ 57 մլրդ ՀՀ դրամ:  

2019թ.-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մինչդեռ 2018թ.-ին 9-րդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունն էր: Վերջինիս կողմից վճարված հարկերն ավելացել են 47%-ով` կազմելով շուրջ 19.2 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019թ.-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է՝ 2018թ.-ի 80-րդի փոխարեն:

Եթե հաշվի առնենք 2020-2023թթ.-ին ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից:

Այսպիսով` ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է: