Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը
Մշակույթ

Մահացել է բանաստեղծուհի Սեդա Վերմիշեւան. Վերջին հրաժեշտը կլինի Հայաստանի գրողների միության շենքում

Փետրվարի 18-ին 88 տարեկանում մահացել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեվան: Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:

Նշենք, որ նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի տատն է:

Սեդա Վերմիշեւան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում։

ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսահայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ։

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների։

Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեու-թյան համար արժանացել է «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսահայերի միության և այլ կազմակերպությունների մի շարք այլ բարձր պարգևների։

Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի՝ Սեդա Վերմիշեվայի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։

Նշենք, որ Սեդա Վերմիշեւայի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17։00-20։00-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի սգո սրահում (հասցե՝ Հասրաթյան 9/1), վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Հայաստանի գրողների միության շենքում (հասցե՝ Բաղրամյան 3)։