Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Ընտրեք նկարը եւ բացահայտեք ձեզ

Թեստն անցկացնելու համար հարկավոր է ընդամենը ընտրել այն նկարը, որը գրավում է ձեր ուշադրությունը։

1. Առատաձեռն ու բարոյական

Դուք ձգտում եք լավագույնին։ Սսկզբունքային եք, հետեւաբար մարդկանց թվում է, որ ձեզ հետ շատ դժվար է, սակայն իրականում այդպես չէ։ Դուք քրտնաջան աշխատում եք, քանի որ ցանկանում եք փոխել աշխարհը։ Եսասեր չեք, բայց շատ քչերն են գնահատում այն, ինչ դուք անում եք։

2. Գրավիչ եւ արդարամիտ

Դուք պատասխանատու անձնավորություն եք, որը սիրում է հոգ տանել ուրիշների մասին։ Հավատում եք, որ կարող եք ձեր արդար քրտինքով ու աշխատանքով  հաջողությունների հասնել։ Դուք վստահություն եք ներշնչում մարդկանց, քանի որ վառ անհատականություն եք, ում հետ միշտ շատ հետաքրքիր է։

3. Խելացի եւ խոհուն

Դուք հիանալի մտածող եք եւ ձեր գաղափարները ամենակարեւորն են։ Շփվում եք միայն այն մարդկանց հետ, որոնք կրթված են ու մտածել գիտեն։ Բայց շատ ժամանակ եք ծախսում բարոյականության մասին մտածելու վրա։ Դուք միշտ փորձում եք անել այն, ինչ  ճիշտ է՝ նույնիսկ եթե դա ընդունելի չէ մյուսների կողմից։

4. Մեծ պոտենցիալ եւ փիլիսոփայական միտք ունեցող

Մարդկային յուրահատուկ տեսակ եք, ում նմանը շատ դժվար է գտնել։ Հիանալի ինտուիցիա ունեք եւ սիրում եք ունենալ ձեր անձնական կյանքը՝ ստիպելով մյուսներին հարգել այն։ Դուք այնպիսի անձնավորություն եք, որը տեսնում է կյանքի եւ սեւ, եւ սպիտակ կողմերը։ Դուք նաեւ շատ զգայուն եք։

5. Ինքնավստահ ու իշխող

Շատ անկախ եք եւ ցանկանում եք ամեն ինչ ինքնուրույն անել։ Դուք գիտեք, թե ինչպես պետք է ամուր ու հաստատուն մնալ, գիտեք, թե ինչ եք ուզում եւ չեք վախենում դրան հասնել։ Մարդկանցից միայն անկեղծություն եք ակնկալում։

6. Գեղեցիկ եւ էներգետիկ

Դուք ուրախ եք ու երջանիկ։ Ներդաշնակ կյանքով եք ապրում աշխարհի հետ։ Դուք միշտ լի եք խանդավառությամբ եւ միշտ պատրաստ նոր արկածների։ Դուք հաճախ եք զարմացնում մարդկանց, բայց միշտ հավատարիմ եք ձեր տեսակին։ Ձեզ ամեն ինչ հետաքրքիր է։ Եթե որեւէ բան իսկապես հետաքրքրում է ձեզ, դուք ամեն գնով կփորձեք մանրամասն տեղեկանալ դրա մասին։

7. Երջանիկ եւ անվրդով

Անձնավորություն, որը դիմացինին լսում ու հասկանում է։ Դուք կարծում եք, որ ամեն մարդ իր կյանքի ուղին ունի եւ պետք է ընդունել դիմացինի կայացրած որոշումը։ Ձեզ շատ դժվար է  նյարդայնացնել կամ սթրեսի ենթարկել։ Դուք միշտ բարձր տրամադրություն ունեք։

8. Բարի եւ զգայուն

Դուք հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ, շատ ընկերներ ունեք եւ սիրում եք նրանց կյանքն ավելի ուրախ ու երջանիկ դարձնել։ Բարի եւ պայծառ աուրա ունեք։ Ձեր կողին մարդիկ իրենց շատ հանգիստ են զգում։ Դուք սիրո եւ ջերմության կարիք ունեք եւ անգամ պատրաստ եք սիրել նրանց, ովքեր փոխադարձաբար սեր չեն տալիս ձեզ։

9. Լավատես եւ հաջողակ

Հավատում եք, որ կյանքը նվեր է եւ պետք է հնարավորինս վայելել այն։ Դուք հպարտանում եք այն ամենով, ինչին հասել եք ձեր կյանքում։ Պատրաստ եք կիսել ձեր ունեցած ամեն ինչը ձեզ համար սիրելի եւ մտերիմ մարդկանց հետ։ Դուք ամեն ինչին լավատեսորեն եք վերաբերում եւ օգտագործում եք ամեն հնարավորություն, որպեսզի սովորեք, զարգանաք ու նոր բարձունքներ գրավեք։