Էդգար Մանուչարյանը միացել է Ալաշկերտին
33-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը կարիերան կարող է շարունակել Երևանի «Ալաշկերտում»: Ֆուտբոլիստը միացել է երևանյան թիմին ու մասնակցել Բելեկի ուսումնամարզական հավաքին:
Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Մանուչարյանի տեղափոխության հարցում, սակայն, դեռևս վերջնական հստակություն չկա:
Հիշեցնենք՝ Մանուչարյանն «Ալաշկերտում» հանդես գալու փորձ արդեն ունի: 2018/19 մրցաշրջանում Մանուչարյանն «Ալաշկերտի» կազմում Հայաստանի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:
Այնուհետև Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ», որի հետ պայմանագիրը խզեց նախորդ տարվա դեկտեմբերին: «Փյունիկի» կազմում անցկացրած 4 պաշտոնական խաղում ֆուտբոլիստը դարձել էր 1 գոլի հեղինակ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի