Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Խայամի քառյակների առեղծվածը. Ի՞նչ են նշանակում «սիրելին» ու «գինին»

Մենք գիտենք, որ...

Օմար Խայամը մուսուլմանական աշխարհի դասական բանաստեղծ է, ունի ավելի քան 5000 ռուբայի՝ քառյակ, նաև բազմաթիվ ստեղծագործություններ է ձոնել իր սիրուհիներին և գինուն: 

Իրականում այդպես չէ:

Ճիշտ է՝ Խայամը քառյակներ է գրել, բայց համարել նրան մուսուլմանական պոեզիայի դասական՝ չի կարելի: Դասականներ կարելի է համարել Ֆիրդուսուն, Հաֆիզին, Նիզամիին, Սաադին և այլն, բայց ոչ Խայամին: Պարզվում է, որ Օմար Խայամը հանրահայտ է միայն եվրոպական մշակույթում: Բանն այն է, որ 1859 թվականին Էդվարդ Ֆիցջերալդի թարգմանությամբ լույս է տեսել «Ռուբայիներ» գիրքը, որտեղ գրքի կազմողն ոչ այնքան թարգմանիչ է, այլ հեղինակ: Ընդ որում՝ երբեմն ավելի, քան թե Օմար Խայամն ինքը (քառյակներում առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ բնօրինակի հետ): Օմար Խայամը իր հայրենիքում շատ ավելի հայտնի է որպես մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա, քան թե բանաստեղծ: Ճշգրիտ հայտնի չէ անգամ, թե նրան ներկայումս վերագրվող 400 քառյակից որոնք են հաստատապես իրենը։ Այստեղ անգամ խոսք չկա այն մասին, որ նա ունի 5000 ռուբայի: Բանն այն է, որ Խայամը իր կենդանության օրոք չի հրատարակվել, նրա առաջին գիրքը հրատարակվել է նրա մահից 500 տարի անց: Ռուբայիները ժողովրդական բանահյուսության մեջ էին պահպանվել՝ փոխանցվելով սերնդեսերունդ, և ցանկացած նոր ռուբայի վերագրվել է նրան, քանի որ բանաստեղծները վախենում էին հանդես գալ իրենց անունից և դժգոհել իշխանություններից: Անգամ քառյակներ կան, որոնք ակնհայտորեն գրված են կնոջ կողմից: Ղիյասադդին Աբուլ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրին, նույն ինքը՝ Օմար Խայամը, ծնվել է 1048 թվականին Պարսկաստանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում և հանդիսանում է պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Համաձայն անվան Խայամ մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր՝ Աիշա անունով։ 8 տարեկանում նա արդեն գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։ Ծնողների մահվանից հետո 16 տարեկանում Խայամը վաճառում է հայրական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասեում: Հետագայում տեղափոխվելով Իսպահան՝ Խայամը դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում՝ նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական տոմարը, որն էլ Իրանում օգտագործվում է առ այսօր։ Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դարձել միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցիչով հավասարումների լուծումները։ 

Մեկ այլ մոլորություն է այն, որ Օմար Խաամը ալկոհոլի և կանանց մեծ սիրահար է եղել: Նրա քառյակներում գինին հոսում է գետի պես, խնջույք ու գինետուն է, կանայք են ու մեծ թախիծ: Իրականում այս ամենը այլաբանական է: «Սիրելին» նրա գրվածքներում կինը չէ, այլ Աստծո սիմվոլն է, իսկ «գինին» ճշմարտության հասնելու միստիկ սիմվոլը, «հարբած լինելը» մտորումների բերող վիճակը և այլն: Օմար Խայամը շատ հավատացյալ մարդ էր, և նրա գրվածքների իմաստը այն չէ, որ թախիծը պետք է խեղդել գինով, այլ այն, որ կարելի է երանություն ստանալ բարձրյալին մոտ լինելուց և նրա ներկայությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am