Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ
2019 թվականը ստացված տարի եմ համարում Արարատի մարզի համար, քանի որ 2019-ը 2018-ի համեմատ առանձնանում է թե սուբվենցիոն ծրագրերի մեծածավալ լինելով, թե հրատապ ծրագրերի, ճանապարհաշինության, թե ստացված բերքի առումներով: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված աշխատանքն ու հետագա ծրագրերը:
Նա նշեց, որ 2018-ին Արարատի մարզում ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, իսկ արդեն 2019-ին ներկայացվել է 80 հայտ, որից 58-ը (1,5 մլրդ դրամ) հաստատվել է եւ բարեհաջող իրականացվել. «Մի որոշ մասը չի ավարտվել, քանի որ եղանակները թույլ չտվեցին, կատարված ասֆալտապատման աշխատանքները ոչ բավարար գնահատվեցին եւ մենք թույլ ենք տվել շինարարներին, որ իրենց թերությունները վերացնեն մինչեւ այս տարվա օգոստոս»,-ասաց մարզպետը:
Նա ընդգծեց, որ արդեն 2020 թվականի համար իրենք ներկայացրել են սուբվենցիոն ծրագրերի 112 հայտ, հույս ունեն, որ դրանց մեծ մասը կհաստատվի. «Կրկին ասֆալտապատումն է գերակշռում: Կան նաեւ մանկապարտեզների նորոգման, լուսավորության ցանցի անցկացման, գազաֆիկացման, ջրատար խողովակների հիմնանորոգման եւ նորերի կառուցման հարցեր: Նախնական գնահատմամբ այդ ծրագրերի արժեքը 4,4 մլրդ դրամ է»:
Գարիկ Սարգսյանի խոսքով, 2019-ին նաեւ 23 հրատապ ծրագիր է իրականացվել, մոտ 400 մլն դրամի:
«2019-ին Երասխից մինչեւ Պարույր Սեւակի Տիգրանաշեն թաղամաս ընկած 12 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է: Այս տարի 27 կմ ճանապարհ է հիմնանորոգվելու Արարատի մարզում:
Այս պահին ընթանում է Խոր Վիրապի վանական համալիրի ավտոկայանատեղիի եւ աստիճանավանդակի կառուցման աշխատանքները, նաեւ դեպի Խոր Վիրապ տանող ճանապարհն է նորոգվում»,-ասաց մարզպետը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին