6 խորամանկ միջոց՝ առաջին հանդիպմանը լավ տպավորություն թողնելու համար
Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ դատեն մեր ունակություններով և գիտելիքներով, այլ ոչ թե միայն արտաքին տեսքով։
Սակայն երբ մենք անծանոթ մարդու ենք հանդիպում, նրան հարկավոր կլինի ընդամենը մի քանի վայրկյան մեր մասին որևէ կարծիք կազմելու համար։
Այդ պարագայում մենք ընդամենը մեկ հնարավորություն ունենք՝ լավ տպավորություն թողնելու համար, այդ իսկ պատճառով էլ պետք է ամեն ինչ լավ անել հենց առաջին անգամից։
6 նրբություններ, որոնք մեծապես կազդեն Ձեր մասին կազմվող կարծիքի վրա։
Ձեր պահվածքը
Ուշադրութուն դարձրեք, թե ինչքան լավ եք «լեզու գտնում» մարդկանց հետ։ Պետք է հետևել դեմքի արտահայտությանը, ձայնին և մարմնի լեզվին. հետազոտությունները ցույց են տվել, որ այս ամենը առավել կարևոր է լավ առաջին տպավորության համար։ Եվ պետք չէ թերագնահատել անկեղծ ժպիտի հզորությունը։
Անձնական տարածություն
Որքսեմիկան մի գիտություն է, որը ուսումնասիրում է, թե ինչպես ենք մենք օգտագործում անձնական տարածությունը շփման ժամանակ։ Այսպիսի գիտելիքները մեծապես կշատացնեն Ձեր՝ լավ առաջին տպավորություն թողնելու հավանականությունը։
Սա առավել ակտուալ է հարցազրույցների ժամանակ։ Այն տեղը, որտեղ դուք նստում եք, խոսում է այն մասին, թե ինչպես եք Ձեզ տեսնում տվյալ աշխատավայրում։ Երբ Ձեզ առաջարկում են նստել, ապա նստեղ ուղիղ և հստակ. մի՛ հենվեք առաջ կամ ետ։ Եթե Ձեզ ստույգ տեղ չեն ցույց տվել, ապա պետք է նստել հենց դիմացը։ Աշխատեք չխաչել ձեռքերը կամ ոտքերը, քանի որ դա ցույց կտա Ձեր կաշկանդվածությունը։
Ձեր հագուստը
Ձեր հագուստը պետք է համապատասխանի Ձեր պահվածքին և խոսքին։ Եթե ցանականում եք լավ տպավորություն թողնել, ապա հագուստը պետք է լինի մաքուր, լավ նայվի Ձեզ վրա և համապատասխանի տվյալ հանդիպմանը։
Ձեր աքսեսուարները
Հիշեք այս պարզ օրենք՝ «Ինչքան քիչ, այնքան լավ»։ Պետք չէ չափից շատ զարդեր կրել, քանի որ աքսեսուարները պետք է լրացնեն Ձեզ, այլ ոչ թե ուշադրություն գրավեն։ Կոշիկը նույնպես կարևոր է, այդ իսկ պատճառով համոզվեք, որ այն անթերի վիճակում է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին