Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Կույսերն այսօր ստիպված կլինեն ծրագրերից շեղվել․ փետրվարի 28-ի աստղագուշակը

Խոյ: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից, հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Ցուլ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք դրանք բոլորին ի ցույց դնելուց: Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը:

Երկվորյակ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է, վեճեր չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական: Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Այսօր ձեր խորհուրդներին կհետևեն անգամ նրանք, ովքեր շատ ավելի փորձառու են: Ինքնազգացողությունից դժգոհելու առիթ չեք ունենա:

Խեցգետին: Փորձեք արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Այդ ժամանակահատվածը շատ հարմար է մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է թելադրում: Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց:

Առյուծ: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած գործերի հանդեպ հետաքրքրությունը: Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել, և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա: Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել:

Կույս: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:

 

Շարունակությունը՝ այստեղ