Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Սետիեն․ Առայժմ այս պարտությունը մեծ նշանակություն չունի

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենն ամփոփել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումը։ Կատալոնական թիմը Մադրիդում պարտվել է 0։2 հաշվով։

«Կարծում եմ՝ մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը, «Ռեալը»՝ երկրորդը։ Մենք վատ չսկսեցինք նաեւ երկրորդ կեսը, բայց հետո եղան սխալներ։ Պետք է արժանին մատուցել «Ռեալին» եւ շնորհավորել նրանց։

Երբեմն նորմալ է պարտվել մի խաղում, որի ընթացքում փորձում ես ստեղծել եւ խաղալ։ Բայց երբ մրցակիցն այդքան ուժեղ է ճնշում, բարդ է դառնում։

Մեսին շատ կարեւոր խաղացող է, բայց մենք պետք է այդքան կախված չլինենք մեկ ֆուտբոլիստից։ Այս անգամ նա չկարողացավ միայնակ հաղթել։

Առայժմ այս պարտությունը մեծ նշանակություն չունի։ «Ռեալն» առաջ է ընդամենը մեկ միավոր եւ ամեն ինչ դեռ կարող է փոխվել»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր 0։0 հաշվով։

«Ռեալը» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 1 միավոր։

«Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպում էին 244-րդ անգամ։ «Ռեալը» տարավ 96-րդ հաղթանակը։ Նույնքան հաղթանակ ունի «Բարսելոնան»։ 52 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։

Արքայական թիմը Լա Լիգայում նախորդ անգամ կատալոնական թիմի նկատմամբ առավելության հասել էր 2016թ․ ապրիլին։ 

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Վինիսիուս, 71, Մարիանո, 90+2