Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Ժամանց

Ինչպիսի՞ գենետիկ «գծեր» են երեխաները վերցնում հայրերից, և ինչպիսի՞ «գծեր» մայրերից

Գենետիկան ամենախորհրդավոր և հետաքրքիր գիտություններից մեկն է:

 
 

Իհարկե, երեխան ժառանգում է երկու ծնողների գեները, բայց նա հենց իր հորից կվերցնի գերիշխող մի քանի հատկություններ՝ ինչպես լավ, այնպես էլ ոչ այնքան լավ:

Ահա այն գենետիկական յուրահատկությունները, որոնք երեխաները ժառանգում են հայրերից.

1. Սրտի հիվանդություն

Համաձայն Լեստերյան համալսարանի գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունների, տղամարդիկ՝ որոնք որոշակի տիպի քրոմոսոմի կրող են, գրեթե 50% ավելի մեծ հավանականությամբ խոցելի են կորոնար շնչերակի վրա ազդող հիվանդություններից (վիճակ, որը բնութագրվում է դեպի սիրտ թթվածնի մատակարարման նվազմամբ): Եվ այս հատկությունը կարող է փոխանցվել որդիներին:

2. Հոգեկան խանգարումներ:

Տղամարդկանցից երեխաներին փոխանցվող հոգեկան խանգարումների թվին են պատկանում շիզոֆրենիան և ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը: Հոր տարիքի հետ ռիսկը մեծանում է, քանի որ տարիների ընթացքում տղամարդու ԴՆԹ-ն մուտացիայի է ենթարկվում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ծնվում են ձվաբջիջների որոշակի խմբով, և նրանց ԴՆԹ-ն չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում:

3. Ծուռ ատամները

Ատամների և ծնոտի ձևի համար պատասխանատու արական գեներն ավելի ուժեղ են, քան իգական գեները: Հորից երեխան կարող է ստանալ ոչ միայն ծուռ ատամներ, այլև բարակ էմալ:

4. Վերարտադրողականության հետ կապված խնդիրներ

Գիտնականների կարծիքով սերմնահեղուկի անբավարար որակը կարող է լինել գենետիկ խնդիր: Եթե ​​երեխան ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում, ապա, ամենայն հավանականությամբ, նա նույնպես կտառապի անպտղությունից:

5. Սեռ

Կանխատեսումը կարելի է կատարել՝ ուսումնասիրելով հոր ծագումնաբանական ծառը: Եթե ​​սերմնահեղուկը կրում է X քրոմոսոմ, ապա մոր X քրոմոսոմի հետ կապվելիս աղջիկ կլինի: Իսկ եթե սերմնահեղուկում Y- քրոմոսոմ է, տղա կլինի: Հետազոտողները ենթադրում են, որ դեռևս չբացահայտված գենը պատասխանատու է , թե ինչպես X և Y քրոմոսոմները կբաշխվեն սերմնահեղուկում:

6. Աչքի գույն

Քանի որ արական գեները գերակայում են կանացի գեների վրա, դիմագծերը և աչքերի գույնը, հավանաբար, նույնը կլինեն, ինչ հորինը:

7. Հասակ

Հասակը մեծապես կախված է հայրական գեներից: Բարձրահասակ հայրիկներն ունեն բարձրահասակ երեխաներ:

Մի փոքր էլ ինտելեկտի մասին

1. Ինտելեկտը չի փոխանցվում հորից որդուն: Այսինքն, եթե դուք հանճար եք, ապա ձեր որդին 100% չի ժառանգի ձեր գեները:

2. Տկարամտությունը չի փոխանցվում հորից որդուն: Այսինքն, եթե դուք ապուշ եք, ապա ձեր որդին պարտադիր չէ լինի ապուշ ինչպես դուք (ինչի համար էլ շնորհավորում ենք ձեզ):

3. Ինտելեկտը հորից կարող է փոխանցվել միայն աղջկան: Այն էլ միայն կիսով չափ:

4. Տղամարդը ինտելեկտ կարող է ժառանգել միայն մորից, որը մայրը՝ իր հերթին ժառանգել է իր հորից:

5. Հանճարների աղջիկները կլինեն ուղիղ կիսով չափ խելացի, ինչպես իրենց հայրը, բայց նրանց որդիները կլինեն հանճարներ: Եթե նրանց հայրը հիմար է, ապա աղջիկները կլինեն իրենց հորից ուղիղ կիսով չափ հիմար:

6. Այդ պատճառով հանճարեղ կանայք հազվադեպ են պատահում, ինչպես և չափազանց հազվադեպ են պատահում 100%-անոց հիմար կանայք: Փոխարենը հանճարեղ տղամարդիկ և հիմար տղամարդիկ չափազանց շատ են: Այստեղից էլ և անհաջողակ հարբեցողների և միայնակ մայրերի սերունդներ և նաև նոբելյան մրցանակակիրներ (գրեթե բոլորը տղամարդ):

Հետևություններ տղամարդկանց համար

1. Որդու մտավոր ունակությունները կանխատեսելու համար, պետք է նայել կնոջ հոր մտավոր ունակություններին (եթե նա ակադեմիկոս է, ապա ձեր որդին նույնպես շատ խելացի կլինի):

2. Քո դուստրը կստանա քո խելքի կեսը: Բայց նաև կստանա քո հիմարության կեսը: Ինտելեկտով նա ավելի մոտ կլինի քեզ: Նրա որդին կստանա քո ամբողջ մտավոր ունակությունները: Ուզո՞ւմ ես խելացի սերունդ՝ երազիր աղջիկ ունենալու մասին:

3. Քո մտավոր ունակությունները մայրիկից են, իսկ ավելի ճիշտ՝ պապիկից:

Շարունակությունը՝ այստեղ