Որքա՞ն է քո ինքնավստահությունը(հոգեբանական թեստ)
Հարցերին պատասխանեք ԱՅՈ կամ ՈՉ,դրանց տալով՝ ԱՅՈ- 1միավոր,ՈՉ- 0 միավոր
1․Վերջին մի քանի տարում ես առնվազն մեկ անգամ վարկ եմ վերցրել։
2․Վերջին մեկ տարում ես կարդացել եմ գոնե մեկ գիրք այն մասին,թե ինչպես է կարելի ինքնավստահ լինել
3․Ես գիտեմ,որ մարդն իր ուղեղի հնարավորությունների առավելագույնը 5 տոկոսն է օգտագործում և չեմ կասկածում,որ այդպես է։
4․Իմ մտերիմներն այքան ինքնավստահ չեն,որ կյանքում հասնեն իրենց ուզածին։
5․Որպես կանոն՝ ես կարողանում եմ թողնել գործունյա և իր ուժերին վստահ մարդու տպավորություն,ով գիտի թե ինչ է ուզում։
6․Ես կարողանում եմ այլ մարդկանց վարքը ղեկավարել անգամ ձայնիս տոնայնությամբ։
7․Ես երբեք չեմ անհանգստացել նոր գիտելիք և հմտություն ձեռք բերելու համար,քանի որ վատագույն դեպքում կարող եմ գտնել մարդկանց,ովքեր ինձ ճիշտ խորհուրդ կտան։
8․Եթե իմ ինքնավստահությունը ինչ-ինչ պատճառներով նվազում է,ապա,միևնույնն է,ես ամեն ինչ անում եմ՝ նպատակաիս հասնելու համար։
9․Եթե ցանկանամ, ինձ համար դժվար չի լինի մի երեկո անցկացնլ որևէ համակրելի կնոջ(տղամարդու) հետ։
10․Ես երբեք կուչ չեմ գալիս,ընդհակառակը՝ միշտ փորձում եմ որքան հնարավոր է ձիգ կեցվածքով լինել։
11․Հարկ եղած դեպքում ես կարող եմ առանց կաշկանդվելու ցանկացած բան ասել ցանկացած մարդու երեսին։
12․Առնվազն շաբաթը մեկ անգամ ես կանգնում եմ հայելու դիմաց և փորձում եմ իմ հիմնական ժեստերն ու արտահայտությունները։

Պատասխաններ
0-12 միավոր
Դուք ինքնավստահության պակաս ունեք և հնարավոր է ,որ ինքներդ Ձեզ չեք վստահում։Սակայն դա դեռ վերջնական եզրակացություն չէ,քանի որ այս թեստը նախատեսված է միայն ինքնավստահության <<ավելցուկի>> բացահաըտման համար,ուստի վերն առաջարկված համոզմունքները ինչ-որ չափով ծայրահեղացված են։Փորձեք հասկանալ,թե ինչն է,որ թույլ չի տալիս Ձեզ վստահել սեփական ուժերին։
3-6 միավոր
Դուք ինքնավստահ մարդ եք,բայց Ձեր ինքնաստահությունը ծայրահեղության հասնելու հակում ունի։Հաջողության հասնելու համար պարզապես գտեք Ձեր տեղն այս կյանքում,որտեղ առավելագույն օգուտ կտաք մարդկանց և կվայելեք շրջապատի հարգանքն ու սերը։Մի մոռացեք նաև մշտապես ինքնակրթվել․Ձեր գիտելիքներն այն հիմքը լինեն,որը ոչ մի ֆինանսական ճգնաժամ չի կարող փլուզել։
7-12 միավոր
Կարելի է ասել,որ Դուք <<թունավորված եք>> ինքնավստահությամբ։Դուք այնքան եք ինքնավստահ,որ օրեցօր ավելի եք դժվարանալու շրջապատող աշխարհը գնահատել օբյեկտիվորեն,քանի որ ձեր կարծիքով Դուք եք աշխարհի կենտրոնում։Մտածեք այս մասին




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ