Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը. «Կատարվել են զրպարտչական արտահայտություններ։ Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք: Սկզբնաղբյուն էլ նշված է ԱԱԾ-ին»։

Ներկայացուցիչն ասաց, որ նշված ժամանակահատվածում Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար,  ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: