Իտալիայում կարգելեն ձեռքսեղմումներն ու համբույրները
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես մարտի 4-ին գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:
Բացի դրանից, արդեն հայտարարված է Վերոնայում «Վինիտալի» գինու ցուցահանդես-տոնավաճառն ապրիլից հունիս փոխադրելու եւ մարտին Հռոմ – Օսետիա կիսամարաթոնը չեղարկելու մասին:
Կանոնների մշակմամբ, որոնք կնարառվեն կառավարական նոր դեկրետում, զբաղվում է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի կազմած գիտատեխնիկական կոմիտեն: Ինչպես նշել է հրատարակությունը, նոր դեկրետը կարող է ընդունվել մարտի 4-ին ի լրումն մարտի 1-ին ընդունված արդեն նախորդ դեկրետի:
Այլ բաների թվում դիտարկվում է 30 օրով ցանկացած ժողովների՝ կոնգրեսների, խորհրդաժողովների, համերգների եւ մարզական միջոցառումների արգելումը: 75-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տրված դուրս չգալ տնից: Կառավարությունը նաեւ կարող է ընդլայնել «կարմիր գոտու» տարածքը, որի մեջ առայժմ մտնում են Լոմբարդիայի հյուսիսային մարզի 10 քաղաքներ եւ հարեւան Վենետոյի մեկ քաղաք, որտեղ տեղի են ունեցել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ