Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը

Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասաց Խաչատրյանը:

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակներում  մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ  արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց։