ՌԴ ԱԳՆ-ը ուղղել է թուրքական ԶԼՄ-ին, որը սխալ է մեկնաբանել Էրդողանի փողկապի մասին Լավրովի խոսքերը
ՌԴ ԱԳՆ-ը ուղղել է թուրքական ԶԼՄ-ին, որը սխալ է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ Լավրովը խոսել է ոչ թե Էրդողանի հանդեպ սիրո մասին, այլ հայտարարել է, որ իրեն դուր է եկել թուրք առաջնորդի փողկապը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքական YolTV կայքը հատված է տեղադրել տեսանյութից, որտեղ Լավրովը դիմում է Էրդողանին, իսկ սուբտիտրերում գրել է իբր Լավրովի խոսքերը․ «I love you, Tayyip»։
«Մենք նկատել ենք, որ թուրքական YolTV ռեսուրսը սխալ է մեկնաբանել ռուսական ԱԳՆ ղեկավարի խոսքերը։ Տեսանյութում հստակ լսվում է, որ նախարարն ասում է՝ I love your tie («Ինձ դուր է գալիս ձեր փողկապը»)»,- նշվում է ՌԴ ԱԳՆ Twitter-յան էջի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների բանակցությունները, կապված սիրիական Իդլիբում իրավիճակի հետ, կայացել են հինգշաբթի օրը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ