Իտալիայում կորոնավիրուսից մահացել է առաջին բժիշկը
Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապեւտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ տղամարդը 67 տարեկան էր: Նա Կոմո քաղաքի հիվանդանոց Էր տեղափոխվել թոքերի անբավարարությամբ՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 631-ի: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ մահացածները, որպես կանոն, տարեցներ են, որոնք տառապում Էին տարբեր հիվանդություններից, որոնք սրվել էին կորոնավիրուսի ֆոնին: 10 հազարից փոքր-ինչ ավելի ախտահարվածների եւ հազար ապաքինվածների առկայությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն բարձր է, քան մյուս երկրներում:
Վարակվածների մոտավորապես 5-10 տոկոսի համար (կախված տարածաշրջանից) պահանջվում է ինտենսիվ թերապիա եւ միացում թոքերի արհեստական շնչառության ապարատին: Լոմբարդիայում, որտեղ գտնվում են բոլոր հիվանդացածների կեսից ավելին, սպառվում են տեղերը վերակենդանացման բաժանմունքներում: Բուժանձնակազմն աշխատում Է օրական 16-ական ժամ: Մյուս մարզերում, հատկապես հարավային, երկյուղում են, որ ծանր հիվանդների նույնպիսի հոսքի դեպքում բժշկական համակարգը կարող է խաթարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ