«Չքնաղ դիցուհի»․ Արփինե Հովհաննիսյանը հրապուրիչ կերպարում
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել է հմայիչ ու էլեգանտ կերպարում։ Նա կրում է գունավոր, զոլավոր, թավշյա զգեստ, սեւ երանգի պիջակ։ Նա արձակել է վարսերն ու քնքուշ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են զարդերը։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Առայժմ տանը մնալով հիշենք գարունը»։ Նրա հետեւորները անմասն չեն մնացել։ Նրանք գնահատելով քաղաքական գործչի ոճն ու գեղեցկությունը բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Չքնաղ դիցուհի», «Հմայք», «Գեղեցկուհի», «Գեղեցիկ, խելացի եւ կանացի» «Դյութիչ», «Աննկարագրելի գեղեցիկ», «Նրբագեղ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը պատկերված էր ամուսնու հետ։ Լուսանկարներն արվել էին հարսանեկան արարողության ժամանակ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Հարսանեկան կադրերին կից Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել զույգին՝ գրելով․ «Անսպառ սեր», «Երջանիկ լինեք»,«Շա սիրուն եք, երջանիկ լինեք», «Աննկարագրելի եք», «Շնորհավորում եմ, կանացիության եւ նրբագեղության խորհրդանիշ»։





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...