Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը. Անդրանիկ Թեւանյան

Հայաստանի խորհրդարանում օրուելյան «կրքեր» են բորբոքվում. ուզում են մարդու հեռախոսը «օրենքով» դարձնել կառավարության մատնիչ–գործակալ՝ օգտվելով արտակարգ դրության ընձեռած հնարավորություններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անունը դրել են «կորոնավիրուսի դեմ պայքար» և անցել գործի։

«Կորոնավիրուսն ում շունն է» նախադասությունն արտասանած իշխանությունը հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ ու փորձում է շան պես հոտոտել մարդկանց հեռախոսները։

Երբ աշխարհում տարածվում էր կորոնավիրուսը, սրանք չէին նկատում դա։

Առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դա վտանգավոր վիրուս չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա։ Պարզվեց՝ հատուկ միջոցառումների կարիք կա, վիրուսն էլ մահաբեր է։

Հիմա փոխարենը Փաշինյանի նշանակած այդ նախարարը հրաժարական տա ստախոսության կամ ոչ կոմպետենտության համար՝ Փաշինյանի մեկ այլ նախարարն օրինագիծ է ներկայացնում՝ առաջարկելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ։

Երբ կորոնավիրուսը հասավ մեր սահմաններին, սրանք չնկատելու տվեցին․ զբաղված էին ՍԴ–ի սեփականաշնորհման ծրագրերով։

Երբ կորոնավիրուսը Հայաստանում էր, սրանք առաջնորդվում էին «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսով և «թու, թու, թու» անելով պայքարում դրա դեմ։

Երբ բանը բանից անցավ, սրանք ուշացումով արտակարգ դրություն հայտարարեցին, բայց ավելի շատ զբաղված էին մամուլը վերահսկելով, քան թե վիրուսի դեմ պայքարի արտակարգ միջոցառումներ իրականացնելով։

Երբ ամբողջ աշխարհն ունի վիրուսի դեմ պայքարի հաջողված ու չհաջողված փորձեր, սրանք գնում են չհաջողված փորձի ուղղությամբ՝ չիրականացնելով լայնամասշտաբ թեստավորում, չկազմակերպելով օջախային կարանտին և այլն։

Երբ մենք կոչ ենք անում մոբիլիզացնել հանրության բոլոր ուժերը, հրաժարվել ատելության քարոզից, վարչապետը նույնիսկ այս իրավիճակում խորհրդարանից թույնի մթնոլորտ է տարածում, դասակարգային պայքար հրահրում, հանրությանը պառակտող ելույթներ ունենում։ Քաղաքական հետապնդումները չեն դադարում անգամ այս պայմաններում։

Քանի կար, սրանք չէին նկատում վիրուսը, հիմա դարձել են «Վիրուսի վկաներ», ու այդ պատրվակով փորձում են մարդկանց ազատությունները սահմանափակել՝ հետապնդելով նեղ քաղաքական նպատակներ։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների։ Նա ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը ստորադասում է իր ապօրինի ցանկություններին։ Կորոնավիրուսը տարածվում էր, իսկ նա կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու իր գոռգոռոցները լսել։

Այս կառավարությունը տապալել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու փուլը, անարդյունավետ է աշխատում արտակարգ դրության պայմաններում։ Հետևաբար նրա ցանկությունը՝ մտնել մարդկանց անձնական կյանք, լեգիտիմ չէ։

Իսկ այն, որ Փաշինյանի կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և պատճառ դարձել դրա տարածման համար, տեսանելի է անգամ անզեն աչքով։

Վրաստանն, օրինակ, ունենալով ավելի շատ բնակչություն, բոլոր կողմերից բաց սահմաններ և ավելի շատ զբոսաշրջիկներ՝ ունի մեզանից մի քանի անգամ ավելի քիչ վարակվածներ։

Հայաստանը բնակչության թվաքանակ/վարակվածներ ցուցանիշով աշխարհում բարձր տեղերում է գտնվում։

Փաշինյանը չունի լեգիտիմություն մարդկանց անձնական կյանք մտնելու այդպիսի հրեշավոր օրենքներ անցկացնելու համար, քանզի չի ապացուցել, որ իր նպատակը ոչ թե քաղաքական հետապնդումներն են, այլ մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հակառակը բազմիցս է ապացուցվել։

Նիկոլ Փաշինյանին բոլորի անձնական կյանք մտնելու հնարավորություն տալը նույնն է, ինչ գինեմոլին գինետուն վստահելը։

Անցած երկու տարին ցույց են տվել, որ այս իշխանությունն ունի մի քանի կայուն հատկանիշ՝ ստախոսություն, ոչ կոմպետենտություն, հանրային ու պետական ռեսուրսները սեփական կարիքների համար օգտագործելու բնավորություն և ատելության գեներատորություն։ Այդպիսի իշխանությանն անձնական կյանք մտնելու իրավունք տալը դեմ է բանականությանը և Սահմանադրությանը։

ՓԱՇԻՆՅԱՆԸ լեգիտիմ էր 2018–ին։ Բայց հիմա նա ՉՈՒՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ, քանզի այն ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած քվեի ուժով է որոշվում, այլ նաև կառավարման արդյունքներով և կոմպետենտությամբ։

Կորոնավիրուսային իրականությունն ապալեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։